«Վեսթ Հեմը» դժգոհ է թիմի արդյունքներից, և Խուլիեն Լոպետեգին տեսանելի ապագայում կարող է պաշտոնանկ արվել:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, լոնդոնյան ակումբի ղեկավարներն արդեն դիտարկում են գլխավոր մարզչի պաշտոնի այլ թեկնածուներ։
Ցուցակում են Էդին Թերզիչը, Ռոջեր Շմիդտը, Սեբաստիան Հյոնեսը և Կասպեր Ջուլմանը։ Հյոնեսը մարզում է «Շտուտգարտը», իսկ մյուս երեքը, որոնք ընտրվել են կարճ ցուցակում, ներկայումս գործազուրկ են:
«Վեսթ Հեմը» այժմ Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականում է: