«Նապոլիի» մարզական տնօրենը անդրադարձել է Խվիչա Կվարացխելիայի ապագային

«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան մեկնաբանել է թիմի հարձակվող Խվիչա Կվարացխելիայի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։

«Մենք բանակցությունների փուլում ենք։ Եթե ​​հիմա չկարողանանք ընդհանուր փոխըմբռնման գալ, ապա պայմանագիրը երկարաձգելու հարցը կքննարկենք 2025 թվականի ամռանը»,- «Նապոլիի» մարզական տնօրենի խոսքերն է մեջբերում ինսայդեր և լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 23-ամյա վրացու գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։