«Արսենալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերի ծառայություններով, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է վարձակալել 19-ամյա ֆուտբոլիստին, այն խոսակցությունների ֆոնին, որ ֆուտբոլիստը դժգոհ է Մադրիդի «Ռեալում» իր դիրքից։
Նշվում է, որ «զինագործները» ակնկալում են Գյուլերի հետ սցենարը կրկնել Մարտին Էդեգորի տեղափոխությամբ, ով ժամանակին վարձավճարով հանդես էր գալիս նաև «Ռեալում», որից հետո մշտական հիմունքներով տեղափոխվեց լոնդոնյան ակումբ և դարձավ թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։
Ընթացիկ մրցաշրջանում Գյուլերը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» 12 հանդիպման և ոչ մի արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։