«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հաջորդ ամառ կլքի անգլիական ակումբը:
Կողմերի պայմանագիրը կավարտվի ընթացիկ մրցաշրջանի ավարտին, իսկ համագործակցության երկարաձգման շուրջ բանակցություններ նախատեսված չեն, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։