Ռուբեն Ամորիմը ցանկանում է բաժանվել թիմի հարձակվողից

«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ցանկանում է թիմի վինգեր Անտոնիին փոխարինել «Սպորտինգի» 17-ամյա վինգեր Ջովանի Կենդայի հետ: Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Հիշեցնենք, որ մինչ անգլիական գրանդին միանալը Ամորիմը գլխավորել է «Սպորտինգը»։

Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է գալիք ձմռանը բաժանվել բրազիլացի ֆուտբոլիստից։ Ընդգծվում է, որ անգլիական ակումբի համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը փորձում է ազատվել Անտոնիի աշխատավարձի ծախսերից։

Այս մրցաշրջանում Կենդան բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: