Որոշ մրցաշարերում այժմ օգտագործվում է կիսաավտոմատ խաղից դուրս հայտնաբերման համակարգը:
Այն վերլուծում է խաղացողների դիրքերը և թույլ է տալիս արագ հայտնաբերել խաղից դուրս վիճակները։ Անգլիայի Պրեմիեր Լիգան պլանավորում էր համակարգը գործարկել աշնանը, սակայն որովել էր մինչև հունվար սպասել։
Այժմ, ինչպես հայտնում է The Times-ը, Պրեմիեր Լիգան կարող է փոխել այն օգտագործելու ժամկետները։
Պրեմիեր Լիգայի ակումբները կարծում են, որ համակարգը բավականաչափ հստակ չէ առաջիկա ամիսներին գործարկելու համար:
Համակարգի փորձարկումը կշարունակվի։