«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կշարունակի գլխավորել թիմը։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, կողմերը պայմանավորվել են երկարաձգել աշխատանքային պայմանագիրը։ Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը, ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Հիշեցնենք, որ 53-ամյա իսպանացի մասնագետը «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականի հուլիսից։