Նաիր Թիկնիզյան. «Նա կարող է խաղալ Եվրոպայում»

«Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը հայտարարել է Հայաստանի հավաքականի իր խաղընկեր «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին մոսկովյան թիմ հրավիրելու ցանկության մասին։

«Ես նրա հետ լավ փոխըմբռնում ունեմ, բայց հասկանում եմ, որ դա անհնար է։ Ես իսկապես հույս ունեմ, որ Սպերցյանը կարիերան կշարունակի Եվրոպայում, քանի որ նա առաջնության թոփ-5 մակարդակի ֆուտբոլիստ է։

Ես հաճախ եմ տեսնում Էդիկին և գիտեմ նրա բոլոր որակները։ Նա փայլուն մարզավիճակում է»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։

Հիշեցնենք, որ 24-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նրա պայմանագիրը «Ցլերի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Այս մրցաշրջանում Սպերցյանը ՌՊԼ-ի 15 խաղում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։