«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները տպավորված են Ռուբեն Ամորիմի մոտեցումներով

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները տպավորված են Ռուբեն Ամորիմի մոտեցումներով։

Ինչպես հայտնում է The Sun-ը, ֆուտբոլիստներին դուր է եկել պորտուգալացի մասնագետի վստահ ոճը։

«Ամորիմը ֆուտբոլիստներին ասաց, որ բարձրակարգ մարզիչները չկարողացան կրկնել Ալեքս Ֆերգյուսոնի հաջողությունը, քանի որ նրանք ապրում էին նրա ստվերում, այլ ոչ թե փորձում էին ստիպել թիմին խաղալ իրենց ոգով:

Նույնիսկ առաջին մարզումից առաջ ֆուտբոլիստները տպավորված էին։ Մարզումից հետո ֆուտբոլիստները զարմացած էին նրա էներգիայով, մոտեցմամբ ու վստահությամբ։ Միանշանակ կա Մոուրինյոյի ազդեցությունը նրա խոսելու ձևի և վստահության վրա:

Բայց նա ունի իր ոճը։ Ֆուտբոլիստները կարծում են, որ մարզչի հետ համագործակցությունը լավ կլինի», գրված է հրապարակման մեջ։

«Մանչեսթեր Յունայթեդն» այժմ զբաղեցնում է Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը: