«Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն մեկնաբանել է Անգլիայի առաջնություն հնարավոր վերադարձի մասին լուրերը։
«Ես դեռ կապված եմ Պրեմիեր Լիգայի հետ և դիտում եմ որոշ հանդիպումներ հեռուստացույցով։ Բայց ինձ գրավում է այն ակումբում խաղալու հնարավորությունը, որտեղ կարող եմ ցուցադրել իմ լավագույն խաղը, զարգանալ և տիտղոսներ նվաճել։ Ես այս ամենն ունեմ «Բավարիայում»», – Սանեի խոսքերն է մեջբերում Bild-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Սանեն «Բավարիայի» 11 խաղում բոլոր մրցաշարերում 3 գոլ է խփել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 28-ամյա գերմանացի ֆուտբոլիստը, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», կարող է տեղափոխվել «Արսենալ», «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Նյուքասլ»։ Սանեի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։