Արգենտինայի հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղում ընդունեց Պերուի հավաքականին։
Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ Լիոնել Մեսսիի փոխանցումից հետո։
Այսպիսով, Լաուտարո Մարտինեսը Արգենտինայի հավաքականի կազմում խփած գոլերի քանակով շրջանցեց լեգենդար Դիեգո Մարադոնային՝ 35 գոլով։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականի լավագույն ռմբարկուն Լիոնել Մեսսին է, խփած 112 գոլով։