Լամին Յամալի ապաքինումը սպասվածից ավելի երկար կտևի։
«Բարսելոնայի» վինգերը կոճի վնասվածք էր ստացել նոյեմբերի 6-ին Չեմպիոնների լիգայի «Ցրվենա Զվեզդայի» դեմ խաղում։
Ըստ կանխատեսումների՝ նա բաց կթողնի 2-3 շաբաթ։
Ըստ As-ի՝ Յամալի մասնակցությունը շաբաթ օրը Վիգոյի «Սելտայի» դեմ խաղին գործնականում բացառված է, քանի որ Լամինը դեռևս անհանգստություն է զգում կոճի հատվածում՝ առանց պաշտպանիչ վիրակապ կրելու:
«Բարսելոնան» ակնկալում է, որ եզրային հարձակվողը կվերադառնա նոյեմբերի 26-ին կայանալիք «Բրեստի» հետ Չեմպիոնների լիգայի խաղին կամ Լա Լիգայի «Լաս Պալմասի» հետ նոյեմբերի 30-ին կայանալիք խաղին: