Էնրիկ Մասիպը, ով հանդիսանում է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդականը, խոսել է «Մանչեսթեր Սիթիից» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր պայմանագիրը կնքելու մասին։
«Նոր տնտեսությամբ և նոր մարզադաշտով «Բարսելոնան» կարող է ցանկացած ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել: Այլ հարց է, թե արդյոք ձեզ իսկապես պետք է տվյալ ֆուտբոլիստը, եթե այդպիսի գումարի դիմաց կարող եք պայմանագիր կնքել ևս երկուսի հետ»,- Մասիպի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Transfermarkt հեղինակավոր պորտալի փորձագետները Էրլինգ Հոլանդին գնահատում են 200 մլն եվրո։
Այս մրցաշրջանում նորվեգացին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 15 գոլի հեղինակ։