«Գալաթասարայը» կարող է աստղային տրանսֆեր իրականացնել

Վերջին տարիներին «Գալաթասարայը» առանձնանում է բարձր կարգավիճակ ունեցող խաղացողներ ձեռք բերելու ունակությամբ:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը «Գալաթասարայը» ցանկանում է պայմանագիր կնքել Հեն Մին Սոնի հետ:

Ստամբուլյան թիմում ակնկալում են հարավկորեացու հետ պայմանագիր կնքել ամռանը, երբ խաղացողը կարող է ազատ գործակալ դառնալ։

32-ամյա Հեն Մին Սոնի գործող պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։

Հարձակվողը լոնդոնյան թիմի ավագն է, որի կազմում խաղում է արդեն տասը տարի։