Ռեալ «Կադիսի» նախկին պաշտպան Կառլոս Ակապոն խոսել է Ռասիզմի դեմ Վինիսիուս Ժունիորի պայքարի մասին։
«Պետք է տարանջատել նրա պահվածքը խաղադաշտում ռասիզմի դեմ պայքարից։ Ինչ վերաբերում է ռասիզմին, ես դրա դեմ պայքարին աջակցում եմ։ Ինքս Լա Լիգայի խաղում ռասայական բռնության ենթարկվել եմ, ես գիտեմ, թե ինչ է դա:
Ես դատավարության մեջ եմ և նոր դատավճիռ է կայացվել։ Ափսոս, որ այդպես է լինում։ Անձամբ ես փորձում եմ վիրավորանքներն աննկատ թողնել»,- ասել է «Կադիսի» նախկին պաշտպանը, ով հանդես է գալիս «Սան Խոսե Էրթքվեյքսում»: