Fastex Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի «Ուրարտու» – «Շիրակ» հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով հյուրերի հաղթանակով։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, սակայն երկրորդ կեսի սկզբում, 53-րդ րոպեի «Շիրակի» ֆուտբոլիստ Ռազմիկ Հակոբյանը շքեղ հարվածով գրավեց «Ուրարտուի» դարպասը։
73-րդ րոպեին Ժիրայր Մարգարյանը հեռացվում է խաղադաշտից, իսկ 74-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանը անվրեպ է իրացնում 11 մետրանոցն ու խաղի հաշիվը դարձնում է 0:2։
80-րդ րոպեին Միխայիլ Իգնատևը կրճատեց հաշվի տարբերությունը։
Խաղն ավարտվեց «Շիրակի» հաղթանակով, որը այս պահին գտնվում է 6-րդ հորիզոնականում իսկ «Ուրարտուն» առաջին հորիզոնականում է 32 միավորով։