Էդեր Միլիտաոն վիրահատության է ենթարկվել

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն բարեհաջող վիրահատության է ենթարկվել՝ ծնկի խաչաձև կապանների պատռվածքից հետո։

Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը, շուտով պաշտպանը կսկսի վերականգնողական ծրագիրը:

Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածք էր ստացել նոյեմբերի 9-ին «Օսասունայի» հետ Լա Լիգայի 13-րդ տուրի խաղում (4:0):