«Բավարիան» ցանկանում է 2025 թվականի ամռանը թոփ տրանսֆեր կատարել

Մյունխենի «Բավարիան» ակնկալում է 2025 թվականի ամռանը պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի հետ։ Այս մասին սոցցանցերում հայտնել է գերմանացի լրագրող և ինսայդեր Քրիստիան Ֆալկը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները կարող են ավելի քան 100 միլիոն եվրո վճարել «դեղագործներին»:

Նշվում է, որ ակումբն ունի թանկարժեք տրանսֆերի համար անհրաժեշտ գումար։ Բացի այդ, «Բավարիայի» ղեկավարությունը կփորձի ազատվել ֆուտբոլիստներից, որոնց աշխատավարձերը չափազանց բարձր են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանի գլխավոր հավակնորդը Մադրիդի «Ռեալն» է։

Ընթացիկ մրցաշրջանում Վիրցը ակումբի և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո: