Հայտնի է, թե որն է «Արսենալի» գլխավոր տրանսֆերային նպատակը

«Արսենալը» որոշել է, թե որն է իր գլխավոր տրանսֆերային նպատակը:

Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, լոնդոնյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի հետ։

Միաժամանակ նշվում է, որ «Նյուքասլը» դիտարկելու է Դոմինիկ Կալվերտ-Լյուինի և Ջոնաթան Դեյվիդի թեկնածությունները։ Նրանցից մեկը կարող է փոխարինել Իսակին հարձակման գծում։ Ե՛վ Կալվերտ-Լյուինը, և՛ Դեյվիդը կարող են ազատ գործակալներ դառնալ ամռանը:

Հավելենք, որ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները Ալեքսանդր Իսակին գնահատում են 75 մլն եվրո։ Այս մրցաշրջանում 25-ամյա հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։