Լոնդոնի «Արսենալը» պատրաստ է ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում բաժանվել երեք ֆուտբոլիստներից։
Ինչպես Football Insider-ի հետ զրույցում ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Թոթենհեմի» նախկին սկաուտ Միք Սքոթը, լոնդոնցիները պատրաստ են բաժանվել պաշտպաններ Ալեքսանդր Զինչենկոյից, Կիրան Տիրնիից և հարձակվող Գաբրիել Ժեզուսից։
Ֆուտբոլիստները ներառված չեն Արտետայի ծրագրերում, ուստի նրանց վաճառելով՝ ակումբի ղեկավարությունը նախատեսում է կրճատել աշխատավարձերի ֆոնդը և շահույթը վերաներդնել կազմի հզորացման մեջ։