Վինիսիուս Ժունիոր. «Վերջին երեք ամսում մենք կարողացանք երեք-չորս հոգու բանտ նստեցնել»

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի եզրային հարձակվող Վինիսիուս Ժունիորը խոսել է Իսպանիայում ռասիզմի դեմ պայքարի մասին։

«Կարծում եմ՝ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Ես խաղում եմ Իսպանիայում, որտեղ բազմիցս տառապել եմ և երբեմն տառապում եմ ռասիզմի պատճառով։

Իհարկե, դա տեղի է ունենում այժմ ավելի քիչ՝ շնորհիվ ակումբների և մարդկանց, ովքեր անում են ամեն ինչ ռասիզմի դեմ պայքարելու համար: Նույնն անում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան։

Ուստի կարևոր է, որ վերջին երեք ամսում մենք կարողացանք երեք-չորս հոգու բանտ նստեցնել՝ ստիպելով նրանց վճարել իրենց կատարած հանցագործության համար։

Նման դրսեւորումները կարող են բավականին արագ նվազել, քանի որ նույնիսկ եթե մարդը ռասիստ է, նա կվախենա իրեն նման կերպ պահել՝ հասկանալով, որ իր շուրջը տեսախցիկներ կան»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը։