«Բավարիայի» կիսապաշտպան Ժոաու Պալինյան վնասվածք է ստացել Պորտուգալիայի հավաքականի մարզման ժամանակ։
Ինչպես հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը, 29-ամյա կիսապաշտպանը պատռել է ազդրի մկանը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ մեկ ամիս։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է ութ հանդիպման և արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։