Ռոնալդոն ցանկանում է Պեպ Գվարդիոլային դարձնել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեռ չի երկարաձգել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, իսկ իսպանացի մասնագետի ապագան շարունակում է մնալ քննարկման առարկա։

Ըստ Sport-ի՝ Գվարդիոլայի «Բարսելոնայի» նախկին թիմակից Ռոնալդոն ցանկանում է, որ Բրազիլիայի հավաքականը դառնա մարզչի հաջորդ աշխատանքի վայրը։

Ռոնալդուն վերջերս զրուցել է Գվարդիոլայի հետ և ասել, որ կհրավիրի նրան ազգային հավաքականի մարզչի պաշտոնում, եթե ինքը դառնա Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահ։

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։