Իսպանիայի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը նշել է, թե ով է եղել ամենաուժեղ ֆուտբոլիստը, ում դեմ խաղացել է։
«Երբ Մեսսին իր լավագույն մարզավիճակում էր, ամենաբարդ մրցակիցը նա էր: Եթե խոսենք Անգլիայի Պրեմիեր լիգայի մասին, ապա ես կասեմ, որ Սալահը, հատկապես, երբ դուք գնում եք «Էնֆիլդ», նա շատ ուժեղ ֆուտբոլիստ է»,- ասել է Ռոդրին:
Նշենք, որ Ռոդրին արժանացել է «Ոսկե գնդակին» հոկտեմբերի վերջին, իսկ այժմ ապաքինվում է ծնկի խաչաձև կապանների պատռվածքից և բաց կթողնի մրցաշրջանի մնացած մասը:
Իսպանացի կիսապաշտպանի վնասվածքից հետո հսկայական խնդիրներ ունի «Մանչեսթեր Սիթին», որն արդեն հինգ միավորով է զիջում առաջատար «Լիվերպուլին»։