«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է հեռանալ իտալական ակումբից։ Այս մասին հայտնում է Goal-ը։
Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա Կվարացխելիայի և «Նապոլիի» ղեկավարության բանակցությունները նոր պայմանագրի շուրջ փակուղի են մտել, և արդյունքում նա կարող է հեռանալ ակումբից։ Նշվում է, որ ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են «Բարսելոնան» և ՊՍԺ-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, թե որքան են պատրաստ «Բարսելոնայի» ղեկավարները հատկացնել Կվարացխելիայի գնման համար։
Այս մրցաշրջանում վրացի ֆուտբոլիստը մասնակցել է 14 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել է 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։ Կվարացխելիայի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։