Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ. «Մենք ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է աշխարհի առաջնությունում հաղթելու համար»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Լի Կարսլին Ազգերի լիգայի 6-րդ տուրում Իռլանդիային (5։0) հաղթելուց հետո պատասխանել է 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու անգլիացիների շանսերի մասին։

Իռլանդիայի դեմ խաղը Կարսլիի համար վերջինն էր գլխավոր մարզչի պաշտոնում։ 2025 թվականի սկզբին Թոմաս Տուխելը կսկսի աշխատել Անգլիայի հավաքականի հետ։

«Կարծում եմ, որ մենք լավ վիճակում ենք աշխարհի առաջնությունում հաղթելու համար։ Կարծում եմ՝ մենք բավական տաղանդ ունենք դա անելու համար։ Մենք դրա համար ունենք բոլոր ռեսուրսները։ Մենք պարզապես պետք է ճիշտ և ժամանակին կառավարենք դրանք»,- Կարսլիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։