Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարող է հեռանալ թիմի մարզչի պաշտոնից։
Ինչպես հաղորդում է Relevo-ն, մադրիդյան ակումբի ղեկավարությունը արգենտինացուն փոխարինող է տեսնում գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպին, ով առանց մարզչական աշխատանքի է։
Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի վերջին աշխատավայրը «Լիվերպուլն» է։ Նախկինում գերմանացի մասնագետն աշխատել է Դորտմունդի «Բորուսիայի» և «Մայնցում»։
Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ է եղել 2015-2024 թվականներին։ Անգլիական ակումբի հետ նա հաղթել է Չեմպիոնների Լիգան, Պրեմիեր Լիգան և այլ տիտղոսներ։