«Չելսիի» հարձակվող Ջեյդոն Սանչոն սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Անգլիացին վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել հոկտեմբերի 20-ին՝ «Լիվերպուլի» դեմ խաղում (1։2)։ Դրանից հետո Սանչոն վնասվածքի պատճառով բաց է թողել չորս հանդիպում։
Հաջորդ հանդիպումը «Չելսին» կանցկացնի նոյեմբերի 23-ին «Լեսթերի» հետ արտագնա խաղում։
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը 24-ամյա անգլիացուն վարձակալել է «Մանչեսթեր Յունայթեդից»՝ պարտադիր գնմամբ։