«Մոնակոյի» հարձակվող Ջորջ Իլենիչենան հանցագործների զոհ է դարձել։
Ինչպես հայտնում է Le Parisien-ը, 18-ամյա ֆուտբոլիստին կողոպտել են Փարիզի հարավային Կորբեյ-Էսոն արվարձանում։ Հարձակվողները գողացել են նիգերիացու մեքենայի բանալիները, սմարթֆոնն ու կոշիկները։
Ֆուտբոլիստը «Մոնակոյին» է միացել այս ամառ «Անտվերպենից» 18,75 միլիոն եվրոյով (Transfermarkt)։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը ֆրանսիական թիմի կազմում մասնակցել է 14 հանդիպման, դառնալով՝ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։