Ֆեդերիկո Վալվերդեն մեկնաբանել է «Ռեալի» կրած պարտությունը «Բարսելոնայից»:
Մադրիդյան թիմը Լա Լիգայի 11-րդ տուրում սեփական դաշտում ծանր պարտություն կրեց մրցակցից։
«Շատ ցավալի էր, և, իհարկե, մեծ անզորություն ես զգում, երբ տանը չես կարողանում երեք միավոր վաստակել: Պետք է խոստովանել նաև, որ չնայած թիմը ավելի վատ խաղաց, քան մրցակիցը, բայց Բարսելոնան շատ լավ հանդիպում անցկացրեց։
Բայց դա չի նշանակում, որ «Ռեալի» համար ամեն ինչ վատ էր, պարզապես «Բարսելոնան» ամեն ինչ ճիշտ արեց։ Երկրորդ խաղակեսում նրանք գոլ խփեցին, ու ամեն ինչ փոխվեց, մենք կորցրինք էներգիան։
Հետո նրանք խփեցին երկրորդը, և դա, իհարկե, դուրս է գալիս մարտավարությունից ու ֆուտբոլային վարպետությունից։ Մի փոքր կորցնում ես վերահսկողությունը, սկսվում է քաոս»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը։