Էդեր Միլիտաոն վիրահատվել է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն վիրահատվել է աջ ծնկի լուրջ վնասվածքից՝ խաչաձև կապանների պատռվածքից հետո։

Ինչպես հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը, վիրահատությունը տեղի է ունեցել երեքշաբթի օրը և բարեհաջող ավարտվել։

Առաջիկա օրերին Միլիտաոն կսկսի վերականգնման գործընթացը։ Հիշեցնենք, որ Միլիտաոն վնասվածք էր ստացել վերջերս Իսպանիայի առաջնության «Օսասունայի» դեմ խաղում:

Հասկանալի է, որ 2024/2025 մրցաշրջանում բրազիլացին այլեւս չի հայտնվի խաղադաշտում, քանի որ նման վնասվածքներից հետո երկար ժամանակ է պահանջվում ապաքինվելու համար։

Մադրիդի «Ռեալը» այս պահին զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: