«Ֆիորենտինայի» դարպասապահ Դավիդ դե Խեան հայտնվել է եվրոպական մի քանի ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, գնորդները (որոնց անունները դեռ նշված չէ) ցանկանում են դարպասապահին ձեռք բերել հաջորդ ամառ, երբ կավարտվի նրա պայմանագիրը «մանուշակների» հետ։
Իսպանացի դարպասապահը «Ֆիորենտինա» է տեղափոխվել անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Մինչ այդ նա 12 տարի պաշտպանել է «Մանչեսթեր Յունայթեդի» գույները։
Դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 5 միլիոն եվրո։