«Լիվերպուլի» դարպասապահ Կաոմհին Կելեհերը կարող է կարիերան շարունակել անգլիական այլ ակումբում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա իռլանդացի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»:
«Թոշակառուների» ղեկավարությունը պատրաստ է այս անցման համար հատկացնել մոտ 42 միլիոն եվրո։
Ինքը՝ Կելեհերը, պատրաստ է փոխել ակումբային գրանցումը, քանի որ մեկնարկային կազմում տեղի համար մրցում է բրազիլացի Ալիսոն Բեկերի հետ։
Հատկանշական է, որ Կելեհերը կարող է դառնալ լոնդոնյան թիմի 11-րդ դարպասապահը։ Նրա պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։