«Բարսելոնայի» նախագահի խորհրդականը խոսել է Լամին Յամալի հետ կապված ՊՍԺ-ի մեծ առաջարկի մասին։
Ըստ Էնրիկ Մասիպի՝ անցյալ ամառ արտասահմանյան ակումբը պատրաստ էր 250 միլիոն եվրո վճարել 17-ամյա վինգերի համար, սակայն «Բարսելոնան» մերժել է առաջարկը։
«Լապորտան նույնիսկ չէր մտածում այդ մասին», – ասել է Մասիպը լրագրող Խոսեպ Պեդրեոլի «Կաֆելիտո» փոդքաստում:
Մասիպը ուղղակիորեն ՊՍԺ-ի անունը չի նշել, բայց երբ լրագրողը հարցրել է՝ առաջարկը եղել է Անգլիայից, թե Ֆրանսիայից, նա պատասխանել է, որ դա Ֆրանսիայից է։
Ամռանը տեղեկություններ հայտնվեցին, որ «Բարսելոնան» մերժել է Յամալի 250 միլիոն եվրոյի տրանսֆերի առաջարկը, որը հավանաբար եկել է ՊՍԺ-ից։
Գործակալ Էնդի Բարոյը, ով մասնակցում էր Օլմոյի՝ «Բարսելոնայից» Զագրեբ տեղափոխվելուն, հաստատել է տեղեկությունը: