Էնթոնին կարող էր տեղափոխվել «Լիվերպուլ»

«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Էնթոնին կարող էր հայտնվել «Լիվերպուլում»։

Ինչպես հայտնում է The Times-ը, «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երկու տարի առաջ դիտարկում էր Էնթոնիին որպես Մոհամեդ Սալահին փոխարինող։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Էնթոնիին գնել է «Այաքսից» 2022 թվականի օգոստոսին, տրանսֆերային գումարը կազմել է 95 միլիոն եվրո, որի ընթացքում բրազիլացին երբեք չի կարողացել իրեն լիարժեք դրսևորել։

Վերջին շրջանում լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Էնթոնին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»։

Այս մրցաշրջանում Էնթոնին հինգ հանդիպում է անցկացրել անգլիական ակումբի կազմում և դարձել մեկ գոլի հեղինակ։