Անխել դի Մարիա․ «Երբեմն վախենում էի, որ թզուկը կվնասվի»

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան վերհիշել է իր ելույթները «Բարսելոնայի» դեմ «Էլ Կլասիկոյում»։

«Այդ օրերին կատալոնացիները հրաշալի խաղ էին ցուցադրում Լիոնել Մեսսիի, Չավիի, Անդրես Ինյեստայի և այլ աստղերի գլխավորությամբ։

Դուք կարող էիք հաղթել «Բարսելոնային» միայն այն դեպքում, եթե ավելի շատ վազեիք և տանջվեիք: Սա հանգեցնում էր կոշտ ֆուտբոլի:

Երբեմն վախենում էի, որ թզուկը (Մեսսին) կվնասվի։ Ես անհանգստանում էի, որ նրան ինչ որ բան կպատահի։

Copa del Rey-ի եզրափակիչը շատ բարդ էր։ Հարվածները շատ էին։ Ինչ-որ պահի նույնիսկ ես ստիպված էի հարվածել Մեսսիին։ Ես ասացի. «Ներողություն, թզուկ, բայց եթե ես դա չանեի, գուցե դու գոլ խփեիր»:

Ես այլընտրանք չունեի, դա խաղալու միակ միջոցն էր»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն: