«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը չեն մասնակցի Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի Բոսնիա և Հերցեգովինայի հետ հանդիպմանը։
Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի խոսքով՝ որոշումը կայացվել է բժշկական նկատառումներով։
«Ֆրենկիի և Վիրջիլի համար ամենալավն այն է, որ հիմա լքեն ուսումնամարզական հավաքը։ Այս որոշումը կայացվել է բժշկական նկատառումներից ելնելով, և, իհարկե, առաջին տեղում ֆուտբոլիստների շահերն էին»,- ասել է Կումանը։
Հոլանդիայի հավաքականը ժամանակից շուտ երաշխավորել է իր տեղը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում։
Բոսնիա և Հերցեգովինա – Հոլանդիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին Զենիցայի մարզադաշտում։