Էրլինգ Հոլանդի ապագայից նոր տեղեկություն կա

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է նոր պայմանագիր կնքել թիմի հետ։ Նորվեգացի գոլահարը կարող է դառնալ Պրեմիեր Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։

Ինչպես հայտնում է Transfer News Live-ը, 24-ամյա Հոլանդի նոր պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ կարող է ուժի մեջ լինել մինչև 2028/2029 մրցաշրջանի ավարտը։ Ֆորվարդի գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2027 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 15 գոլ։