«Սպորտինգի» վինգեր Ջովանի Կենդան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։
Ինչպես տեղեկացնում է Mail Sport-ը, անգլիական գրանդը հետաքրքրված է 17-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստին հրավիրելու հարցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Ամորիմը լքել էր «Սպորտինգի» գլխավոր մարզչի պաշտոնը և գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»։
Ինչից հետո տեղեկություններ հայտնվեցին, որ Ամորիմը ցանկանում է Անգլիա բերել «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսին։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 18 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում խփել է երկու գոլ և կատարել երկու գոլային փոխանցում։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։