«Չելսիի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան կիսվել է ակումբում տիրող իրավիճակի վերաբերյալ իր կարծիքով։
Բելգիացին անցած մրցաշրջանի ընթացքում միայն մեկ հանդիպում է անցկացրել վնասվածքների պատճառով։ Ընթացիկ մրցաշրջանի ընթացքում 20-ամյա կիսապաշտպանը կարողացավ ընգրկվել «Չելսիի» հիմնական թիմում:
«Մարզիչը վստահում է ինձ, և ես ցանկանում եմ նպաստել թիմի հաջողությանը: «Չելսին» այն ակումբն է, որը պետք է Անգլիայի բարձունքում լինի։ Բարձր ճնշում կա, մեծ ակնկալիքներ, բայց ինձ համար դա խնդիր չէ, նույնիսկ ինձ դուր է գալիս»,- HLN-ին տված հարցազրույցում ասել է երիտասարդ ֆուտբոլիստը։
Ռոմեո Լավիան «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Սաութհեմփթոնից»: Տրանսֆերը լոնդոնյան գրանդի համար արժեցել է ավելի քան 60 միլիոն եվրո։