Ամռանը «Թոթենհեմի» կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրը հակասական հայտարարություն արեց։ Խոսելով իր թիմակից Հեն Մին Սոնի մասին՝ Բենտանկուրն ասել է, որ դժվար է տարբերել կորեացիներին։
Ուրուգվայցուն անմիջապես մեղադրեցին ռասիզմի մեջ, չնայած նա ներողություն խնդրեց իր թիմակցից։ ՖԱ-ն հետաքննություն անցկացրեց և պարզեց, որ Բենտանկուրը խախտել է կանոնները, որոնք վերաբերում են սխալ վարքագծին, վիրավորական խոսքերին և խաղի վարկաբեկմանը:
Մարմինը կարծում է, որ ռասայի մասին խոսքերը դարձան ծանրացուցիչ գործոն։ Արդյունքում Բենտանկուրի որակազրկումը բավականին երկար ստացվեց՝ յոթ հանդիպում ներքին ասպարեզում։
Ուրուգվայցին կվճարի նաեւ 100 հազար ֆունտ տուգանք։ Նշվում է, որ Բենտանկուրը չի ընդունել իր մեղքը, սակայն հանձնաժողովը խաղացողի մեղքն ապացուցված է համարել։