Պեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Բրազիլիայի հավաքականը

Բրազիլացի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն նախատեսում է պայքարել Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ղեկավարի պաշտոնի համար։

Այս պաշտոնը ներկայումս զբաղեցնում է Էդնալդո Ռոդրիգեսը, նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2026 թվականի մարտին։

Ռոնալդոն պատրաստվում է մասնակցել հաջորդ ընտրություններին։ Ըստ իսպանական Sport-ի` եթե Ռոնալդոն հաղթի ընտրություններում, նա նախատեսում է Պեպ Գվարդիոլային նշանակել Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին։

Բրազիլացին ու իսպանացին իբր արդեն քննարկել են նման սցենար, թեև Գվարդիոլան դեռ հստակ պատասխան չի տվել Ռոնալդոիին։