Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի մարզչական շտաբում կլինեն հինգ մարզիչներ, որոնց հետ մասնագետն աշխատել է «Սպորտինգում»։
Մարզչի նոր օգնականը կլինի 29-ամյա Կառլոս Ֆերնանդեսը, ով այս պաշտոնում արդեն աշխատել է Ամորիմի հետ «Սպորտինգում»: Դարպասապահների մարզիչը կլինի Խորխե Վիտալը, Հիմնական թիմի մարզիչն է Ադելիո Կանդիդոն, Առաջին թիմի մարզիչը Էմանուել Ֆերոն է, ով մարզել է Ամորիմը Բենֆիկայում, ֆիզիկական պատրաստվածության մարզիչը կլինի Պաուլո Բարեյրան, ով նախկինում աշխատել է «Արսենալում» և «Լիվերպուլում»:
Հարկ է նշել, որ առաջին թիմի մարզիչներ Դարեն Ֆլետչերը և Անդրեաս Գեորգսոնը, ինչպես նաև դարպասապահների մարզիչի օգնական Քրեյգ Մոուսոնը շարունակում են զբաղեցնել իրենց պաշտոնները։
«Մանչեսթեր Յունայթեդն» իր նոր գլխավոր մարզչի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 24-ին Անգլիայի Պրեմիեր Լիգայում, որտեղ կխաղա «Իպսվիչի» հետ։