Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ճանաչվել է Անգլիա-Իռլանդիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։
21-ամյա ֆուտբոլիստը երկու գոլային փոխանցում է կատարել։ Հանդիպման 76-րդ և 79-րդ րոպեներին գոլային փոխանցում է կատարել Ջորոդ Բոուենին և Թեյլոր Հարվուդ-Բելիսին:
Հենց «Լոս Բլանկոսի» կիսապաշտպանն է ստացել ՈՒԵՖԱ-ի հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Անգլիայի հավաքականը Ազգերի լիգայի խմբում զբաղեցրեց առաջին տեղը՝ հասնելով A լիգա:
Անգլիացիները վաստակեցին նույն 15 միավորը, ինչ հույները, բայց ավելի բարձր էին գոլերի ավելի լավ տարբերության պատճառով:
Ջուդ Բելինգհեմը երրորդ հանդիպումն անընդմեջ առանց օգտակար գործողության չի մնում։