Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Սերխիո Ռամոսը ցանկանում է վերադառնալ Մադրիդի «Ռեալ» և վերջերս իր ցանկության մասին տեղեկացրել է մադրիդյան ակումբին: Հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն, «Լոս Բլանկոսի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դեմ չէր լինի 38-ամյա թիմի նախկին ավագի վերադարձին կենտրոնական պաշտպանների բազմաթիվ վնասվածքների պատճառով, սակայն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կտրականապես դեմ է Ռամոսի հետ պայմանագիր կնքելուն:
Հուլիսի սկզբին Ռամոսը լքեց «Սևիլիան» և դարձավ ազատ գործակալ։ 2023/24 մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում «Սևիլիայի» 37 խաղում դարձել է 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։