Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հիշել է վերջին «Էլ-կլասիկոն»։ «Սերուցքայինները» սեփական հարկի տակ 0։4 հաշվով պարտվեցին «Բարսելոնային»՝ երկրորդ խաղակեսում բաց թողնելով բոլոր գոլերը։
«Շատ ցավալի պարտություն էր։ Պետք է խոստովանենք, որ այդ օրը «Բարսելոնան» գերազանցեց մեզ։ Չեմ կարծում, որ մենք վատն էինք, բայց «Բարսելոնան» հիանալի գործեց»,- ասել է Ֆեդերիկո Վալվերդեն Movistar-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած վեց միավորով, սակայն «Լոս Բլանկոները» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։