Քրիստիան Էրիկսենը կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ թիմից ազատ գործակալի կարգավիճակով։ Միաժամանակ, ակումբը չի շտապում նոր պայմանագրի շուրջ բանակցություններ վարել 32-ամյա դանիացու հետ։

Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառ ֆուտբոլիստը կհեռանա անգլիական թիմից։ Բայց իրավիճակը կարող է փոխվել, եթե «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը հավատա, որ Էրիկսենը դեռ օգուտ կտա «կարմիր սատանաներին»։

Այս մրցաշրջանում կիսապաշտպանը 13 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։