«Բարսելոնան» ստիպված կլինի լքել «Մոնժյուիկը» 

«Բարսելոնան» ստիպված կլինի լքել «Մոնժյուիկ»  օլիմպիական մարզադաշտը մինչև մայիս։

Բարսելոնայի քաղաքային խորհուրդը ակումբին տեղեկացրել է, որ 2025 թվականի մայիսից Մոնժյուիկ մարզադաշտը պատրաստվում է ընդունել մի շարք համերգներ և մշակութային միջոցառումներ, որոնք անհամատեղելի են այլ գործունեության հետ։

Այսպիսով, մինչ այդ Հանիս Ֆլիկի թիմն այլևս չի կարողանա օգտվել այն մարզադաշտից, որտեղ խաղում է «Կամպ Նոուի» վերակառուցման պատճառով։

Ակումբը մտածում էր հայրենի մարզադաշտ վերադառնալու մասին 2025 թվականի սկզբին, բայց ՈՒԵՖԱ-ն արգելում է Չեմպիոնների լիգայի առաջին փուլի անցկացման վայրերի փոփոխությունը։

Ակումբը լիովին բացառել է Լա Լիգայի հանդիպումները «Կամպ Նոուում»  և Չեմպիոնների լիգայի խաղերը «Մոնժյուիկում»  անցկացնելու տարբերակը։

Սպասվում է, որ «Կամպ Նոու» տեղափոխությունը տեղի կունենա փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում: Ամեն դեպքում, այն փուլային է լինելու, քանի որ սկզբում հասանելի կլինի մարզադաշտի տարողունակության 60%-ից ոչ ավելին։ Երրորդ մակարդակի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2026 թվականից ոչ շուտ։