«Բարսելոնան» դիտարկում է թիմի 34-ամյա դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը, որը կավարտվի 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ չնայած այն բանին, որ լեհ ֆուտբոլիստը անցյալ հոկտեմբերին կատալոնական ակումբին միանալուց հետո ոչ մի հանդիպում չի անցկացրել, «Բարսելոնան» գոհ է նրա պրոֆեսիոնալիզմի մակարդակից։
Նշվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը ակումբ է եկել դրական տրամադրվածությամբ և դրական ազդեցություն ունի հանդերձարանի վրա։ Եթե «Բարսելոնայի» քաղաքականության մեջ փոփոխություններ չլինեն, ապա Շչեսնիի հետ պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ մրցաշրջանով։