«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին պատմել է, թե ինչպես են ընթանում գործերը ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցություններում։
21-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի կեսերին: «Բարսելոնան» բազմիցս հայտարարել է իսպանացու հետ նոր երկարաժամկետ պայմանագիր կնքելու մտադրության մասին։
«Պայմանագրի երկարաձգո՞ւմ, Ես հանգիստ եմ վերաբերվում դրան, ամեն ինչ լավ է», – պատասխանել է կիսապաշտպանը երկուշաբթի օրը Իսպանիայի հավաքականի հետ Շվեյցարիայի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։